Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջեք Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):
«Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ իրագործված Հայոց սարսափելի ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:
Բանաձեւը 2017 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը` սենտորներ Թեդ Քրուզի, Էդ Մակկեյնի եւ Թոմ Ուդալի աջակցությամբ: Բանաձեւով նախագահին կոչ է արվում ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայուն հարաբերությունների հաստատման համար` ներառյալ Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի անունից սենատորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: