Սեւաստոպոլում, «Վասիլի» լողափի մոտ Հայաստանի քաղաքացի է խեղդվել։ Այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Բեսպալին քաղաքի կառավարությունում խորհրդակցության ժամանակ։
«Հուլիսի 1-ին «Վասիլի» լողափի մոտ, չնայած փոթորկի մասին նախազգուշացմանը, Հայաստանի քաղաքացին գնացել է լողալու ու ցավոք խեղդվել է։ Կազմակերպվել են որոնումներ, մարմինը հայտնաբերել են միայն հուլիսի 2-ին։ Մարմինը փոխանցել են ՆԳՆ մարմիններին։ Մահվան պատճառը ճշգրտվում է»,- ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Ղրիմը։