News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի հերքում, որ հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգտագործել է միջազգային կոնվենցիաներով անթույլատրելի զինատեսակներ, այդ թվում, ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանք: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարությունը, թե աշնանային նստաշրջանում բարձրացնելու են հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքը:

«Մենք պատրաստ ենք քննարկել ոչ միայն երեկվա, այլեւ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունները. Թալիշում հայ ընտանիքի գլխատման եւ գնդակահարության, հայ զինծառայողի գլխատման, դպրոցի ճանապարհին 12-ամյա հայ երեխայի գնդակահարության դեպքերը: Ինքս որպես մայր, պատգամավոր ցավում եմ, որովհետեւ ինձ համար երեխան երեխա է, ես չեմ ուզում, որ հայ եւ ադրբեջանցի երեխաները զոհվեն, բայց լինենք անկեղծ, նույն Ադրբեջանն է, որ համառորեն հրաժարվում է հետաքննության մեխանիզմներ ներդնելուց, հարց եմ տալիս ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովին, ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում: Պատասխանը հետեւյալն է՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ քննության արդյունքում եւս մեկ անգամ հաստատվելու է Ադրբեջանի նախահարձակ եւ ագրեսոր լինելը: Մենք պատրաստ ենք քննարկման եւ ունենք բոլոր փաստերը, որ Ադրբեջանը գործում է «Իսլամական պետության» ոգով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Բացի դրանից, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը կարծում է, որ Ադրբեջանն այս կերպ փորձելու է ստվերել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ ուղղված փաստաթղթերի քննարկումները: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը. «Չմոռանանք, որ արդեն իսկ գործում է անկախ հետաքննող մարմինը, որը քննարկելու է կոռուպցիոն հայտարարությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են Ադրբեջանին, ուղղված են իրենց երկրի դեմ: Եվ ոչ միայն աշնանային նստաշրջանում, այլեւ այսուհետ բոլոր նստաշրջաններում Ադրբեջանի անունը դեռ շատ է հնչելու»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղի մոտ տեղակայված դիրքերից Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Արցախի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին եւ 2-ամյա աղջիկ: Դեռեւս անհայտ է, նրանք մահացել են Արցախի զինուժի պատասխան հարվածների՞ց, թե Ադրբեջանի զինուժն ինքն է հրետակոծել սեփական գյուղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ