News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ստամբուլում Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության հանրահավաքին։ AFP-ը նշում է, որ Մալտեպե հրապարակում՝ Ստամբուլի ասիական կողմում, մարդկանց մեծ բազմություն է։

Հանրահավաքը դարձել է Անկարայից դեպի Ստամբուլ բողոքի 25 օրյա երթի եզրափակիչ փուլը՝ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Կալիչդարօղլուի նախաձեռնած երթի համար, որպես բողոքի նշան՝ կուսակցության պատգամավորներից մեկի դատավճռի դեմ։ «Ոչ ոք չպետք է կարծի, թե այս երթը վերջինն է։ Սա առաջին քայլն է»,- ասել է Կալիչդարօղլուն ամբոխին, որն ի պատասխան բղավում էր «Արդարություն»։ «Բոլորը պետք է լավ իմանան, որ հուլիսի 9-ը նոր քայլ է, նոր պատմություն, նոր ծնունդ»,- հավելել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ