News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը եւ Էլ Գրինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի  նախաձեռնությամբ են հանդես եկել` նրան եւ իր նախընտրական արշավի անդամներին վերագրվող Ռուսաստանի հետ կապերի հետաքննության ընթացքում արդարադատության համար խոչընդոտներ ստեղծելու պատճառով:

Ինչպիսի՞ն է իմփիչմենթի հետագա ընթացակարգը: Ի՞նչ կպատահի, եթե իմփիչմենթի նախաձեռնությանը աջակցեն: The Independent-ը ներկայացրել է, թե տեսականորեն իրադարձություններն ինչպես կարող են զարգանալ:

Հենց առաջին օրը նախաձեռնությունը փոխանցվել է Կոնգրեսի Իրավաբանական կոմիտե: Այնուհետեւ Կոնգրեսի Իրավաբանական կոմիտեն կքննարկի իմփիչմենթի հոդվածները եւ Կոնգրեսին հանձնարարականներ կներկայացնի, արդյոք դրանք բավարար կլինեն իմփիչմենթի համար: Կոնգրեսն իր հերթին պետք է որոշի` նախաձեռնությունը փոխանցի Սենատ: Տեսականորեն հենց Սենատում է հնարավոր իմփիչմենթի գործընթացի իրականացումը` ԱՄՆ գլխավոր դատավորի ղեկավարությամբ: Եթե Թրամփին մեղավոր ճանաչեն, նրան կարող են պաշտոնից հեռացնել: Այն դեպքում, երբ նախագահը դատապարտվում է հանցագործություն կատարելու համար, նրա տեղը զբաղեցնում է հաջորդ անձը, այսինքն` փոխնախագահ Մայք Փենսը:

Սակայն դեմոկրատներ Գրինը եւ Շերմանը ամբողջական աջակցության անհրաժեշտություն կունենան, քանի որ հանրապետականները Կոնգրեսում 46 տեղ ավելի ունեն: Նույն կերպ հանրապետական է ղեկավարում Իրավաբանական կոմիտեն, որը պետք է իր հանձնարարականները ընդունի: Կոմիտեի 41 անդամներից 24-ը ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը եւ միայն 17-ը` Դեմոկրատական կուսակցությունը:

Նշենք, որ ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթ է առաջադրվել 3 նախագահների` Էնդրյու Ջոնսոնին, Ռիչարդ Նիքսոնին եւ Բիլ Քլինթոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ