News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵՏՄ անդամ երկրները տնտեսական աճի ճանապարհին են: Նման եզրակացության է հանգել «Եվրասիական փորձագիտական ակումբը»` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո 2017 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանի տնտեսական վիճակի ենթատեքստում կատարված հետազոտության արդյունքներով: Այս մասին հուլիսի 15-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» համակարգող Արամ Սաֆարյանը:

Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը մտնում է իր տնտեսական զարգացման նոր փուլ, եւ Ռուսաստանին լավ տարի է սպասվում:  Համակարգողի խոսքով` դրանից բացի, կանխատեսվող վարկանիշները եւս տնտեսական աճի նոր ցուցանիշներ են խոստացել:

«Տնտեսական զարգացման այս կանխատեսումները, որոնք կատարվել են 2017 թվականի համար, Հայաստանի համար կարող են կազմել 2,5-ից մինչեւ 3 տոկոս, հնարավոր է` նույնիսկ 3,4 տոկոս: Հիշեցնենք, որ 2016 թվականին տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,2 տոկոս»,- պարզաբանեց ՀԿ նախագահը:

Սաֆարյանը նշեց, որ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են պատրաստի արտադրանքի արտահանման ոլորտում:

«Մենք դրական ենք տրամադրված զարգացման այնպիսի ուղղությունների նկատմամբ, ինչպիսին են, օրինակ, վերամշակումը, տեքստիլ եւ կոշիկի արտադրությունը, որոնք, թվում էր, անելանելի վիճակում են: Սակայն ԵՏՄ շնորհիվ զարգացման հնարավորություն է ստեղծվել»,- հայտարարեց Արամ Սաֆայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ