News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուրգադայի հյուրանոցներից մեկի տարածքում հուլիսի 14–ին տեղի ունեցած հարձակման դեպքը, որի հետեւանքով երկու մարդ էր մահացել, խուճապ է առաջացրել Հուրգադայում հանգստի մեկնողների մի մասի շրջանում։ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում  քննարկումները հակասական են։ Օգտատերերի մի մասը անհանգստացած է, իսկ մի մասը կարծում է, որ եթե ահաբեկչական դեպք չէ, ապա կարելի է մեկնել, քանի որ այդպիսի հարձակում կարող է տեղի ունենալ  ցանկացած երկրում եւ միջավայրում։

Դեպի Եգիպտոս ուղիղ չվերթներ իրականցնող տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները  NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրին, թե բնականոն հունով շարունակվում են ամրագրումները։

«ANRIVA» տուրիստական ընկերության PR մենեջեր Սառա Կոստանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ որեւէ մեկը չեղյալ չի հայտարարել նախապես ամրագրած տոմսը. «Մեր ընկերության հետ ոչ մի խնդիր չկա, մենք  բնականոն հունով աշխատում ենք։ Այս պահի դրությամբ չկան մարդիկ, որ տոմսերը հետ են տվել կամ ցանկացել են նման բան անել։ Վստահեցնում եմ՝ Հուրգադա այցի հետ կապված ոչ մի տիպի անհանգստություն դեռեւս չկա, ամրագրումները շարունակվում են»,–հավաստիացրեց նա։

Շաբաթվա ընթացքում երկու ուղիղ չվերթ իրականացնող «Sky» տուրիստական ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միրաքյանն էլ վստահեցրեց, որ որեւէ քաղաքացի չի հրաժարվել իր ամրագրած փաթեթից։

«Այդպիսի դեպք ցանկացած հանգստավայրում եւ ոչ հանգստավայրային քաղաքում, ցավոք, կարող է լինել, դա ահաբեկչություն չէր, հարձակվողը Եգպիտոսի բնակիչ է,  որը, անձնական դրդապատճառներոցվ հարձակվել է մարդկանց վրա։ Մենք անձամբ կապի մեջ ենք եղել մեր զբոսաշրջիկների հետ,  ամեն ինչ կարգին է եղել, ավելին՝ մեր ներկայացուցչ ը այցելել է հիվանդանոց,  վիրավորված հայերի առողջական վիճակի մասին տեղեկություն հաղորդել մեզ,  որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Կարծում եմ, որ Հուրգադա հանգստի մեկնողները գիտակցում են,  որ այդպիսի դեպք կարող է տեղի ունենալ ամեն տեղ ու շարունակում են մեկնել։ Ես վստահեցնում եմ, որ  դեռեւս որեւէ մեկը չի հրաժարվել մեկնումից»։

«Crystal Travel» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ալլա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ քանի որ այս պահին Հուրգադայում հանգստացողներ չունեն, բողոքներ, կամ փաթեթներ վերադարձնելու ահազանգեր էլ չեն ստացել:

Այս գործակալությունում չեն խրախուսում  Հուրգադայում հանգստանալը, հատկապես 4-աստղանի հյուրանոցներում, սակայն այդ տարբերակը ունի պահանջարկ, քանի որ գները անհամեմատ մատչելի են: «Եթե մեր հաճախորդները ուզում են գնալ Եգիպտոս, ապա մենք խորհուրդ ենք տալիս ընտրել 5-աստղանի տարբերակը եվ նախընտրել հյուրանոց, որոնք պատկանում են որեւէ հյուրանոցային ցանցի: Այդ դեպքում գները նույնպես ավելի մատչելի են, քան ուրիշ երկրներում, սակայն ավելի շատ երաշխիքներ կան, որ հյուրանոցը ավելի լավը կլինի» ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ