News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատում Obamacare-ի շուրջ քվեարկությունը հաջորդ շաբաթ չի կայանա: Պատճառը Ջոն Մաքքեյնի վիրահատությունն է: Այս մասին հաղորդել է հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը:

Ամբողջ շաբաթ Մաքքեյն Արիզոնայում վերականգնողական փուլ է անցնելու: Անցյալ շաբաթ սենատորն աչքի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հունիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության սենատորներին կոչ էր արել չեղարկել նախագահ Բարաք Օբամայի ժամանակ ընդունված բժշկական ապահովագրության համակարգը: Դրա դեմ էին հանդես եկել Սենատի բոլոր 48 դեմոկրատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ