News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում եւ Մերձմոսկվայում հուլիսի 16-ին եղանակային վտանգավորության «դեղին» աստիճան է հայտարարվել: Այս մասին նշվում է Հիդրոմետկենտրոնի կայքում:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքային շրջանում կիրակի անձրեւ ու ամպրոպ է սպասվում, տեղ-տեղ՝ ուժեղ: Քամու արագությունը կհասնի վայրկյանում 12-17 մետրի: Օդի ջերմաստիճանը կկազմի +23-25 աստիճան, հաղորդում է Lenta-ն:

Հուլիսի 13-ին Հիդրոմետկենտրոնը հայտարարել էր, որ հուլիսի 15-16-ին Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի +27-28 աստիճանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ