News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ջավախքի Նինոծմինդա քաղաքում այսօր` հուլիսի 16-ին, տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ ավիրել է բերքը: NEWS.am-ի հետ զրույցում Նինոծմինդայի բնակիչներից Արմեն Սարյանը նշեց, որ կարկուտը տեղացել է մոտ կես ժամ, հիմնականում տուժել են հացահատիկային բույսերը, կարտոֆիլն ու մրգատու ծառերը:

«Շատ մեծ կարկուտ էր, շատ երկար եկավ: Մեզ մոտ հիմնականում գարի, ցորեն, կարտոֆիլ են ցանում, քանի որ եղանակը ցուրտ է էստեղ, դեռ նոր-նոր էր բերքը հասնում, բայց չհասցրեց հասնել»,-ասաց նա:

Նշենք, որ խոշոր կարկուտի հարվածից վնասվել են նաեւ մի քանի տների պատուհաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ