News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի առաջին ատյանի դատարանն ԱՄՆ քաղաքացուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Իսլամական հանրապետության դեմ լրտեսական գործունեություն ծավալելու համար: Այս մասին հայտնել է իրանական դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին:

«Այդ մարդը, որը երկքաղաքացիություն ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Իրան է ներթափանցել որոշակի առաքելությամբ, սակայն բացահայտվել ու ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից: Առաջին ատյանի դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ բողոքարկման իրավունքով»,- ասել է Էժեին:

Ի դեպ՝ Իրանի օրենսդրությունը չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ