News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարվա, 7 տարվա, 5 տարվա համադրության մեջ ունենք հանցավորության աճ, քանի որ քանակական առումով աճել է, սակայն իրական հանցավորության նվազում ունենք: Այս մասին, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք վերլուծություններ ենք կատարել, ուսումնասիրել ենք վերջին 10 տարվա հանցավորության դինամիկան ՀՀ-ում, նաեւ վիճակագրական տվյալները համեմատել ենք հատկապես ԱՊՀ երկրներում գրանցված հանցավորության վիճակի ցուցանիշների հետ, մեր երկրում հանցավորության վիճակը համապատասխան ցուցիչներով վկայում է, որ թվային առումով մենք բավականին շահեկան վիճակում ենք»,-ասել է Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ եթե վերցնում ենք զուտ թվերն, ապա, օրինակ՝ 18700 հանցագործություն է գրանցվել 2016 թ., դրա նախորդ տարում մոտ 1000-ով պակաս են եղել գրանցված հանցագործությունները, իսկ եթե համադրում ենք 2007 թ. ցուցանիշի հետ, մոտ 10 հազարի տարբերություն կա: Բայց, որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք՝ սա իրական հանցավորության վիճակ է, թե հանցագործությունների հաշվառման գրանցման գործընթացի արդյունք է, պետք է կատարենք պարզ կրիմինալոգիական հետազոտություն. «Երբ մենք ուսումնասիրեցինք եւ համադրեցինք միմյանց հետ կրիմինալոգիական առումով լատենտայնության բարձր եւ ցածր ցուցանիշ ունեցող հանցատեսակները, տեսանք, որ մեր երկրում, ըստ էության, իրական հանցավորության նվազում ունենք»:

Նրա խոսքով, 2007-ի համեմատ 2016-ին սպանությունների թիվը նվազել է 10-ով, մահվան ելքով վրաերթերը նվազել են 45-ով, ավազակության դեպքերը՝ 30-ով:

«Բայց, երբ համեմատում ենք լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցագործությունները, մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառք տալ, կաշառք վերցնել, կաշառքի միջնորդություն, տնտեսական բնույթի հանցագործություններ, ապա այս առումով մենք բացահայտումների բազմապատիկներով աճ ունենք»,-ընդգծեց Արթուր Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ