News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի ոստիկանությունը կիրակի՝ հուլիսի 16-ին, 115 մարդու է ձերբակալել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի կասկածանքով, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Աղբյուրների տեղեկություններով՝  կասկածյալների թվում են բիզնեսմեններ, տնային տնտեսուհիներ եւ ոստիկաններ, որոնց մեղադրում են հաղորդագրությունների փոխանակման ByLock հավելվածից օգտվելու մեջ, որը անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործել են FETО-ի անդամները:

Ենթադրաբար Թուրքիայի անվտանգության ծառայությունները հավելվածը կոտրել են  մինչեւ հեղաշրջումը, որը խռովարարներին ստիպել է անցնել հաղորդագրությունների փոխանակման WhatsApp ծառայությանը:

Թուրքիայի կառավարության տվյալներով՝ Fethullahist (FETО) ահաբեկչական կազմակերպությունը 2016 թվականի ամռանը չհաջողված պետական հեղաշրջան կազմակերպիչն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ