News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է միջազգային մոնիթորինգ սահմանել Կատարի շուրջ իրադրությունում։ Այս մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Մեզ տարածաշրջանային լուծում եւ միջազգային մոնիթոինգ է անհրաժեշտ։ Մենք պետք է վստահ լինենք, որ Կատարը, որպես 300 մլրդ դոլար պահուստով պետություն, այլեւս ահաբեկչական նախաձեռնությունների պաշտոնական կամ ոչ պաշտոնական հովանավորը չէ։ Ի դեպ, մենք տեսնում ենք, թե ինչպես է սկսում աշխատել մեր գործադրած ճնշումը։ Մենք գիտակցում ենք, որ գործընթացը շատ ժամանակ կզբաղեցնի», - հայտարարել է Գարգաշը։

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիական հարաբերությունները խզելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ