News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է գործատուների հիմնական խնդիրների բացահայտմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 17-ին հայտնել է Զբաղվածության ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը։

Նրա խոսքով, հետազոտությունն իրականացրել է Զբաղվածության ու սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը։

«Հետազոտությանը մասնակցել է 423 գործատու։ Տվյալ ընկերությունների ստեղծման ժամանակի հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք միջինը 12․8 տարեկան են։ Ընկերությունների աշխատակիցների 37․5 տոկոսը, որոնք մասնակցել են հետազոտությանը, ունեն բարձրագույն կրթություն։ 27․7 տոկոսը՝ միջին կամ տարրական մասնագիտական, իսկ 36․6 տոկոսը չունի մասնագիտական կրթություն»,- նշել է Զբաղվածության ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենը՝ հավելելով միաժամանակ, որ աշխատակիցների 48 տոկոսը տվյալ ընկերություններում կանայք են։

Սարգսյանը նշել է, որ հետազոտության մեջ ընդգրկված ընկերությունների զգալի մասն աշխատում է մեծածախ ու մանրածախ առեւտրի ոլորտում։ Մյուս զգալի խումբը կազմել են կրթությամբ, գիտոթյամբ, առողջապահությամբ, սոցիալական պաշտպանությամբ, մշակույթով զբաղվող, նաեւ հանգստի կազմակերպման ու անցկացման ոլորտի ընկերությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ