News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Պյոտր Պորոշենկոն երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել։

«Այսօր պատմական այցով Թբիլիսի է ժամանել Ուկրաինայի նախագահը: Մարդ, որը ղեկավարում է ուկրաինացի ժողովրդի ազատության եւ ընտրության ազատության պայքարը, պայքար, որի միջով մենք նույնպես անցել ենք... Վրացիները ցույց տվեցին, որ մեզ համար ամենամեծ արժեքը մեր ազատությունն ու ընտրության ազատությունն է»,- Մարգվելաշվիլիի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Հրավերն ընդունելու համար նա շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին՝ նշելով, որ այցը կարեւոր խթան կհանդիսանա Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդների միջեւ համագործակցության համար։

«Մենք Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական համագործակցության հռչակագիր ենք ստորագրել։ Դա մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ վստահության բարձրագույն ձեւն է»,- ասել է Պորոշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ