News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար Ռուսաստանի որոշումների դեմ կտրուկ քայլեր անելը հղի է վտանգներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսի, քանի որ Ռուսաստանը Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությամբ խտրական մոտեցում է ցուցաբերում ԵՏՄ անդամ երկրի՝ Հայաստանի նկատմամբ։

Պատգամավոր Վարդան Բոստանջյանը պնդում է, որ նման կտրուկ քայլերը հղի են հետեւանքներով. «Այդ օրենսդրական փոփոխությունը բացարձակապես նշանակություն չունի մեր երկրի համար, թող փոփոխի։ Հիմա էդ հարաբերականության մեջ մտեք ու իմացեք, որ Ռուսատսանի նման երկրի հետ դժվար է շփվել իր բոլոր հետեւանքներով: Շատ հարցեր կան, մենք չենք կարող կտրուկ քայլերի դիմել: Այդպիսի կտրուկ ու կատեգորիկ մոտեցումները նորից ասում եմ՝ մեր նման ոչ մեծ երկրի համար հղի է հետեւանքներով։ Մենք պետք է էդպես շատ նուրբ ու ճկուն դիվանագիտությամբ կարողանանք մեծ մոնստրների պայքարում մեզ չվնասենք»,–ասաց Բոստանջյանը։

Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ