News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան ցույց է տվել, որ պատրաստ չէ Կիպրոսի վերամիավորման մասին համաձայնագիր կնքելուն։ Այս մասին հայտնել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը Կիպրոսից իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, հայտնում է AP-ը։

Նրա խոսքով, կիպրյան հարցով վերջին բանակցությունները, որոնք 10 օր են տեւել, ձախողվել են, քանի որ Թուրքիան պնդում էր, որ իր զորքերը մնան Կիպրոսում ու որ ինքը պահպանի ռազմական միջամտության իրավունքը։ «Մենք տեսանք, որ Թուրքիան խաղում է բառերով, բայց երբ որոշում կայացնելու ժամանակն է գալիս, նա բոլորովին չի ուզում դա»,- ասել է նա։

Կոցիասը նշել է, որ ապագա բանակցությունները նախեւառաջ պետք է լուծեն այդ հարցը, նաեւ ավելի լավ պատրաստված լինեն։ Նրա խոսքով Թուրքիան ու մյուսները սխալմամբ համարում են, որ Հունասատանն ու Կիպրոսը կճկվեն ճնշման տակ ու կընդունեն Թուրքիայի դիրքորոշումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ