News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինը «չարդարացված» է անվանել Թուրքիայում վեց իրավապաշտպանների՝ այդ թվում Գերմանիայի քաղաքացու կալանավորումը, հայտնում է AFP-ը։

«Մենք համերաշխ ենք Փիթեր Սթեդթների հետ, ում կալանավորումը Թուրքիայում անհիմն է ու պաշտպանելու ենք նրան բոլոր մակարդակների վրա»,- գրել է Twitter-ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զեյբերը։

Գերմանիայի ԱԳՆ-ն առանձին հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է վեց ակտիվիստների կալանավորումը։ Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր կանանավորվածներին։

«Մարդու իրավունքների ու ժողովրդավարության համար պայքարողներին, ինչպիսին է Փիթեր Սթեդթները, ահաբեկիչների հետ կապակցելը սխալ է», - ասվում է հայտարարության մեջ։ «Amnesty International –ը ու այլ ոչ կառավարական կազմակերպություններ շատ կարեւոր ավանդ են ներդնում Թուրքիայում բազմակարծության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մեջ»։

Amnesty International-ի տարածաշրջանային տնօրեն Իդիլ Էսերը ու եւս մի քանի իրավապաշտպաններ ձերբակալվել են հուլիսի 5-ին թվային անվտանգության ու տեղեկատվության կառավարման հարցերով դասընթացների ժամանակ՝ Ստամբուլից հարավ գտնվող կղզում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ