News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսուլում իրաքցի զինվորականները ձերբակալել են 16-ամյա գերմանուհու, որը ԻՊ-ի այսպես կոչված «հարսնացուներից» մեկն է, գրում է The Telegraph-ը։

Պարբերականի համաձայն, Լինդա Վենցելը, որը Դրեզդենից ոչ հեռու գտնվող Պուլշնից փոքր քաղաքից է, հայտնաբերվել է 20 ուրիշ օտարերկրացի կանանց հետ, որոնց կասկածում են ԻՊ-ին անդամակցության մեջ։ Նրանց հայտնաբերել են Հին քաղաքի տակ գնվող թունելում։ Լուսանկարի վրա աղջիկը գունատ է ու վախեցած։

Լինդան անհետացել էր մեկ տարի առաջ։ Նա մեծացել է բողոքական ընտանիքում ու չի դրսեւորել որեւէ հետաքրքրություն կրոնի հանդեպ։ Սակայն 2016-ի գարնանը նա առաջին անգամ ծնողնրեին պատմել է, որ հետաքրքրվում է իսլամով։ Նրա ընկերները հավաստիացնում են, որ աղջիկն իսլամ է ընդունել ու որոշ ժամանակ անց արմատականացել է ՝ համացանցում շփումների միջոցով։ Լինդան սկսել է ուսումնասիրել արաբերեն, դպրոց Ղուրան էր բերում ու հագնվում էր մուսուլման կանանց նման։ Ոստիկանությունը համարում է, որ նա սիրահարվել էր մուսուլման տղամարդու, որի հետ համացանցում էր ծանոթացել, որն էլ հենց համոզել էր նրան Սիրիա տեղափոխվել ու միանալ իրեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ