News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հոգեբանները պարզել են կանանց եւ տղամարդկանց հայացքի տարբերությունը՝ որպես ընկերոջ եւ որպես ռոմանտիկ զուգընկերոջ դիմացինի զննելիս։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Archives of Sexual Behavior-ը։

105 երիտասարդ հետերոսեքսուալ կանանց եւ տղամարդկանց շրջանում իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ տղամարդիկ, որպես կանոն, նայում են կրծքի եւ ազդրերի հատվածին։ Կանայք ավելի շատ զննել են կրծքավանդակի եւ գլխի հատվածը։ Տղամարդիկ նաեւ հաճախ են նայել ոտքերին։

Ստացված արդյունքներն ապացուցեցին հետազոտության հեղինակների կասկածները. տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են դիմացինին որպես սեքսուալ զուգընկեր դիտարկում։

Ավելի երկար գլխին նայող տղամարդիկ պակաս հետաքրքրված են բարեկամական հարաբերություններով եւ հավանաբար քննադատորեն են մոտենում իրենց առջեւ կանգնած մարդուն։ Ազատ կանայք ավելի երկար են նայել ենթադրյալ զուգընկերոջ լուսանկարին։ Կանանց, որոնք ավելի շատ ուսումնասիրել են գլուխը, հետաքրքրել են բարեկամական հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ