News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, հուլիսի 16-ին, մահվան ելքով վթարի մասին նոր մարմանասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում իրար էին բախվել 54-ամյա Գագիկ Ե.-ի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի եւ 29-ամյա Դավիթ Մ.-ի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Ֆոլքսվագենի» վարորդ Դավիթ Մ.-ն եղել է ոչ սթափ վիճակում: Քննիչի որոշմամբ Դ. Մայիլյանը ենթարկվել էր բժշկական փորձաքննության եւ պարզվել էր, որ նրա խմածության աստիճանը 0.55 տոկոս է եղել։ Պարզվել է նաեւ, որ հաջորդ օրը հիվանդանոց է դիմել բուժօգնության նաեւ Mercedes մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը։

Պարզվել է նաեւ, որ այդ օրը վարորդ Դավիթ Մ.-ն Նոր Հաճնում իր ընկերների հետ նշելիս է եղել իր ծննդյան օրը, իսկ մահացած 30-ամյա Ալիսա Մաթեւոսյանը 3 անչափահաս երեխաների մայր էր։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 16-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆոլքսվագեն»-ի ուղեւորուհին՝ 1987 թ. ծնված Ալիսա Մաթեւոսյանը, ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ