News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություն կատարելու եւ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Հովսեփյանը, նախազգուշացված լինելով հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, 2017 թվականի ապրիլի 19-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները տան բակում ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում Ա. Հովսեփյանի հաղորդած տեղեկությունները հերքվել են. նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Հովսեփյանը նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին հանիրավի մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության կատարման, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ