News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություն կատարելու եւ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու փաստով հարուցված եւս մեկւ քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Հակոբյանը սուտ մատնություն է կատարել: Վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր վերաբերյալ քննած քրեական գործը դատարան ուղարկելուց հետո այցելել է ՔԿՀ ու պահանջել, որ դատարանում իրեն մեղավոր ճանաչի իր կողմից չկատարված խարդախությունների եւ գողությունների մեջ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել իր մորը` նույն քրեական գործով ամբաստանյալ Ա. Հակոբյանին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում` դատապարտյալի անձնական գործի զննությամբ եւ հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ քննիչը դատապարտյալի մատնանշած ժամերին ՔԿՀ չի այցելել, եւ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործության մասին` քննիչին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ