News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Լրագրողների հետ զրույցւոմ այսօր՝ հուլիսի 20-ին, նրա շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անհիմն է եւ որեւէ ապացույց չկա, ինչով կհիմնավորվի նրա առնչությունը տեղի ունեցած հանցագործությանը:

«Նրան առաջադրված է մեղադրանք խմբի կազմում սպանություն կատարելու համար, սակայն, քրեական գործում անգամ մեկ ապացույց առկա չէ,  ինչով Պետրոս Իսրայելյանի առնչությունը կհիմնավորվի կատարված հանցագործությանը:  Սպանվածներից Մուշեղ Մուշեղյանի եւ գործով մյուս մեղադրայլների  միջեւ թշնամական հարաբերություններ չեն եղել, միմյանց ճանաչել են»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով, ըստ մեղադրանքի՝ առկա է հանկարծակի առաջացած դիտավորություն սպանությունը կատարելու համար, սակայն, այդ հանկարծակի առաջացած դիտավորությունը որեւէ քրեական գործի որեւէ փաստական տվյալով չի հիմնավորվում. «Նախաքննական մարմինը եւ դատախազությունն այլ ելք չունենալով, քանի որ իրականում առկա չէ Պետրոս Իսրայելյանի կողմից որեւէ անձի վնաս պատճառելու շարժառիթ՝ նշել են հանկարծակի առաջացած դիտավորությունը, որը սույն գործով աբսուրդի ժանրից է»:

Հիշեցնենք՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևանի բնակիչներ Գ. Ավետիսյանը և Մ. Մուշեղյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել: Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էր նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի շարժառիթը, անմիջական մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պ. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին (մականունը՝ «Քյավառցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին (մականունը՝ «Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ