News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի խորհրդարանը հուլիսի 21-ին արտահերթ նստաշրջան կգումարի:

Արցախի Ազգային ժողովում, այսօր՝ հուլիսի 20-ին, հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները եւ աշխատակազմի պատասխանատուները:

Խորհրդարանի ղեկավարը ներկաներին տեղեկացրել է հուլիսի 21-ին արտահերթ նստաշրջան գումարելու Կառավարության նախաձեռնության մասին:

Նախաձեռնողի կողմից առաջարկվել է Ազգային ժողովի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Արցախի Հանրապետության Դատական օրենսգիրքը՝ կից օրենսդրական փաթեթով եւ Հաշվեքննիչ պալատի մասին Արցախի Հանրապետության օրենքը՝ ուղեկցող օրենսդրական փաթեթով:

Ներկայացված օրակարգային հարցերի պատրաստվածության վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական-իրավական հարցերի եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Ազգային ժողովի նախագահի որոշումը՝ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նստաշրջանը հուլիսի 21-ին ժամը 11-ին գումարելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ