News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 35-ից 45 տարեկան մի տղամարդ:

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը, ով հանդիսանում է «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալ, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներն ստացել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում մի քանի անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը եւ ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ դատապարտյալը 2014թ. 5 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2013թ. իր վարած ավտոմեքենայով Գյումրի-Երեւան ճանապարհին այլ մեքենայի բախվելու հետեւանքով երկու հոգու մահվան պատճառ դառնալու համար: Նա համարվել է բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ եւ կարողացել է դուրս գալ ՔԿՀ-ից:

Ըստ նախնական տեղեկությունների, Արտակ Դ.-ն բազմաթիվ կտրած ծակած վերքերով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել գիշերային ակումբներից մեկի մոտակայքից: Նրա վիճակը կայուն ծանր է: Դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության Արտակ Դ.-ն 2013թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 22-30-ի սահմանում, իր վարած «Մերսեդես G-500» մակնիշի 35 TO հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, երթեւեկելով Գյումրի- Երեւան ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, հասնելով ճանապարհի 84.5 կմ հատվածին, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց Գյումրի տանող ուղեմաս, որտեղ բախվել է նույն պահին տվյալ ճանապարհահատվածով դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ ընթացող Հարություն Սիմոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 25 OU 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հարություն Սիմոնյանին եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր Ա. Կարճիկյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ