News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան աջակցում է Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային զարգացումը զսպելու Ճապոնիայի ջանքերին: Այս մասին Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters:

«Բրիտանիան Ճապոնիայի հետ ուս ուսի է կանգնած՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից ՄԱԿ բանաձեւերի մշտական խախտումը վճռականորեն կասեցնելու հետ»,- ասել է Ջոնսոնը՝ Չինաստանին կոչ անելով Փհենյանին վերադարձնել համաշխարհային տերությունների հետ բանակցային սեղանի մոտ: Նա նշել է Հյուսիսային Կորեայի վրա ինչպես դիվանագիտական, այնպես էլ պատժամիջոցային ճնշման ուժգնացման անհրաժեշտության մասին:

«Միջազգային կարգը տարբեր մարտահրավերների է բախվում, ինչպիսին է Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային զարգացումը եւ այն ամենը, որ տեղի է ունենում Արեւելա-Չինական եւ Հարավ-Չինական ծովերում»,- ասել է Կիսիդան:

«Մենք Ջոնսոնի հետ պայմանավորել ենք, որ Ճապոնիան եւ Բրիտանիան առաջատարություն կցուցադրեն, որպեսզի աջակցեն միջազգային ազատ ու բաց հանրությանը», ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ