News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստի հենց սկզբին պաշտպաններ Ար ա Զաքարյանն ու Նինա Կարապետյանցը լքեցին դահլիճը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը եւ Ներսես  Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը լքեցին նիստերի դահլիճը. նրանք պահանջում էին դատարանում ապահովել իրենց պաշտպանյալների ներկայությունը, քանի որ նրանց բացակայությամբ իրենք չեն կարող նիստը շարունակել:

Դատավոր Տաթեւ Գրիգորյանը պնդում էր, որ ամբաստանյալները մի պայմանով կարող են ներկա լինել դատական նիստին, եթե անհարգալից վերաբերմունք չդրսեւորեն դատարանի նկատմամբ եւ ոտքի կանգնեն, երբ դատավորն է ներս մտնում:

Քանի որ միջնորդությունը չբավարարվեց, պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը:

Դատավորը մեկ ժամով ընդմիջում հայտարարեց եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:

Ի դեպ, արդեն դրսում, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ընթերցեց Ժիրայր Սեֆիլյանի գրությունը, որը նրան էր հասել այսօր։ Սեֆիլյանը կոչ է արել հանրությանը՝ մասնակցել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող՝ Սասնա ծռերի դատերին ու սատար կանգնել նրանց։    

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ