News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում։

Այս առնչությամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաեւ՝ փոխադարձ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ:

Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսեւորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսեւորումներով փոխարինելու, մարդկանց անհանգստություն եւ անհարմարություն պատճառելու դեպքեր։

Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսեւորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում»:

Տպել
Ամենաշատ