News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ երջանկություն:

«Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Հնդկաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային եւ միջազգային կայունության ու խաղաղության հաստատման գործում:

Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը եւ շարունակական ամրապնդումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-հնդկական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ