News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ երբեք չի այցելի ԱՄՆ, այն անվանելով «զզվելի երկիր», փոխանցում է Reuters-ը։

Այդ ձեւով Դուտերտեն արձագանքել է կոնգրեսական Ջեյմս Մակգովերնի հայտարարությանը, որը բողոք էր արտահայտել Դուտերտեի հնարավոր այցի կապակցությամբ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ քննադատության էր ենթարկվել Վաշինգտոնում, երբ ապիլին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Դուտերտեին հրավիրել է Սպիտակ տուն։

«Ես երբեք ԱՄՆ չեմ այցելի, քանի դեռ Ֆիլիպինների նախագահ եմ, նաեւ դրանից հետո։ Ու ի՞նչն է ստիպել այդ տղային մտածել, թե ես կմեկնեն Վաշինգտոն։ Ես տեսել եմ Ամերիկան ու այն զզվելի է»,- հավելել է նա ՝ սպառնալով սկսել ԱՄՆ «նախկին մեղքերի» հետաքննություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ