News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախն ապրում է ոչ այն բանի համար, որպեսզի ինչ-որ մեկին դուր գա կամ չգա: Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Արցախում անցկացված ընտրությունները չեն ազդի երկրի միջազգային վարկանիշի վրա:

Քաղաքագետը նշեց, որ Արցախում անցկացվող ընտրությունները որոշակի գործընթացներ են, որոնք տեղի են ունենում երկրի ներսում, եւ կապված են միայն արցախյան հասարակության եւ հանրապետության զարգացման հետ:

«Դա զարգացման այլ փուլ է: Մենք հիշում ենք, երբ Արկադի Ղուկասյանը որոշումներ կայացրեց եւ չգնաց նախագահության ժամկետը երկարաձգելուն: Բայց դա այլ ժամանակ էր: Հույս կար, որ ժողովրդավարություն ցուցադրելու դեպքում հնարավոր կլինի ազդել ղարաբաղյան հարցով միջազգային հանրության որոշումների վրա՝ հօգուտ Արցախի»,- պարզաբանեց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ հիմա նման հույսեր այլեւս չկան:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Արցախում անցումային շրջանի նախագահի ընտրություններ էին: ԱԺ-ի հատուկ նիստում նախագահ վերընտրվեց Բակո Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ