News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2017 թվականի հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի հետաքննության խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում եւս թափված է եղել փայտանյութ:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ավտոմեքենայի վարորդ Վ. Խ-ն ներկայացրել է 2017 թվականի հունիսի 27-ին Իջեւանի անտառտնտեսության կողմից տրված թափուկ վառելափայտի տոմս եւ հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական թույլտվությամբ:

Սակայն նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապահ Ս. Խ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թ. հուլիսի սկզբին իր հորեղբոր որդուն՝ Վ. Խ-ին, բացի 2017 թվականի հունիսի 27-ին Իջեւանի անտառտնտեսության կողմից տրված տոմսով թափուկ վառելափայտից, թույլատրել է իր պահպանությանը հանձնված պահաբաժնից եւս երկու անգամ դուրս բերել նախապես չթույլատրված թափուկ վառելափայտ՝ վատնելով իրեն վստահված պետական գույքը:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցել քրեական գործ եւ այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` վարույթ ընդունելու եւ նախաքննություն կատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ