News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետություն այցելած սփյուռքահայ երիտասարդներին։

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին` Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության ներքին եւ արտաքին ուղղությունները, մի շարք երկրների եւ դաշինքների հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական համագործակցության զարգացման ընթացքը, ինչպես նաեւ պաշտպանական գերատեսչության կողմից այսօր կյանքի կոչվող ծրագրերը: 

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաեւ սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնց զգալի մասը վերաբերում էր զինվորական ծառայության նոր ձեւերի ընտրության հնարավորություն ընձեռող եւ վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների առարկա դառնալով` հասարակության հավանությանն արժանացած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ