News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԻ խումբ հնագետներ Էլ Քուսեյր քաղաքի մոտակայքում ՝ այսպես կոչված «ոսկե եռանկյունու» սահմաններում հայտնաբերել են մի քանի գրություններ, որոնք պատկանում են Եգիպտոսում հատուկ ռազկական խավի՝ մամլյուկների կառավարման դարաշրջանին (1250-1517 թթ)։ Այս կարեւոր հայտնագործության մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Մուհամեդ Աբդել Լատիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա պատմել է, որ քարանձավներից մեկում, որը Միջին դարերում հանգստի վայր էր ծառայում ուխտագնացների, առեւտրականների ու շինարարների համար, առաջին անգամ հայտնաբերվել ու ընթերցվել են շոգից թաքնվող հասարակ մարդկանց գրություններ։ Աբդել Լատիֆի խոսքով այստեղ հայտնաբերված մյուս գրությունները վերծանելն արդեն անհնար է, քանի որ հարյուրամյակների ընթացքում դրանք գրեթե ամբողջությամբ ջնջվել են։

Գիտնականների կողմից ընթերցված գրություններից մեկը շիհադա էր՝ մուսուլմանի հավատքի վկկայություն Ալլահին, իսլամի հինգ հենասյուններից գլխավորը։ Երկրորդ վերծանված գրությունը, փորձագետների կարծիքով, ուխտագնացի է պատկանում, որը Մեկկա ու Մեդինա քաղաքներ կատարած ուխտագնացությունից հետո տուն էր վերադառնում։ Այնտեղ գրված է «Աստված վերադարձրեց իր ստրուկ Յուսեֆ Բեն Խաթեմ Աշ Շատիին իր ընտանիք 755-ին։ Ներիր Աստված նրան, նրա ընտանիքին, ու բոլոր մուսուլմաններին»։ Այս դեպքում խոսքը մահմեդական տարեգրությամբ 755 թ․ մասին է, այսինքն գրիգորիանական տարեգրությամբ 14-րդ դարի սկզբի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ