News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում ապրիլից սկսված հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների թիվը 100-ի է հասել, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ տեղի դատախազությանը վկայակոչելով։

Գործակալության տվյալներով, զանգվածային բողոքի ցույցերի վերջին զոհն է դարձել 15-ամյա դեռահասը։ Նրա զոհվելու պատճառների մասին չեն հաղորդում։

Վենեսուելայում ապրիլի սկզբից շարունակվում են բողոքի ցույցեր՝ գերագույն դատարանի որոշման կապակցությամբ, որով լրջորեն սահմանափակվում էր  ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը։ Որոշումը չեղարկվել է, բայց ընդդիմության կողմնակիցները սկսել են փողոց դուրս գալ՝ պահանջելով դատարանի անդամների հրաժարականը ու արտահերթ ընտրությունների անցկացումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ