News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բորտուղեկցողները պատմել են 11 000 մ բարձրության վրա ուղեւորների կողմիցըմպելիքների ամենազայրացնող պատվերների մասին։

Իրականում խոսքը բարդ կոկտեյլների մասին չէ, այլ սովորական դիետիկ կոլայի։ Բորտուղեկցորդուհին, որը իր դիտարկման մասին գրել է իր բլոգում, նկատել է, որ 10 000 մ բարձրության վրա ճնշումն այլ կերպ է գործում։ Օրինակ ընդամենը մեկ բաժակ գինին կարող է ավելի ուժեղ ազդել, քան սովորաբար։

«Դա նշանակում է , որ բարձրության վրա գազավորված ըմպելիք բացելը ծայրաստիճան անհարմար է՝ այն վայրկենապես թափվում է տարայից։ Մանավանդ դիետիկ կոլան»,- գրել է ավիաընկերության աշխատակցուհին։

Բորտուղեկցորդները ստիպված են երկար կանգնել ուղեւորի մոտ, սպասելով, մինչեւ գազավորված ըմպելիքը «հանգստանա»։

Բացի դրանից անձնակազը ատում է, երբ ուղեւորը չի կարողանում կողմնորոշվել, թե որ ըմպելիքը ընտրի՝ ջուր, թե գարեջուր, սուրճ, թե թեյ։

Զայրացնող հանգամանքներից են նաեւ նստատեղի ետեւի գրպանում թողված աղբը, ականջակալներով երաժշտություն լսելը՝ բորտուղեկցորդների հետ զրուցելիս, օդանավի սալոնում ոտնաբոբիկ զբոսնելը, վայրէջքից անմիջապես առաջ զուգարան այցելությունները, մանկական օգտագործված տակդիրները անձնակազմին հանձնելը, օդանավի հուսալիության մասին բարձաձայն մեկնաբանությունները, հայտնում է «Մոյա պլանետան»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ