News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոլորադո նահանգի գիտնականները օգտագործել են ամերիկյան պաշտոնական վիճակագրության տվյալները, որպեսզի պարզեն 1980-2014 թթ․ միջին տարիքի սպիտակամորթ ամերիկացիների շրջանում մահացության աճի պատճառները։ Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշի աճի պատճառն իրականում թմրադեղերի գործածումն է, հայտնում է International Journal of Epidemiology-ն։

Հետազոտության հեղինակները նշում են, որ այդ ժամանակահատվածում այդ տարիքային խմբում մահացության պատճառներից միայն մեկն էր աճել։ Այդ պատճառը թմրադեղերի կամ թմրադեղերի նման դեղորայքի չարաշահման հետեւանքով մահացությունն է։ Խոսքն այսպես կոչված օրինական թմրադեղերի մասին է, որոնք ամերիկացի բժիշկները երբեմն նշանակում են որպես ցավազրկող ու հակադեպրեսանտ։

Իսկ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ոգելից խմիչքի չարաշահումն ու ինքնասպանությունները, որոնց ավանդաբար առաջատար դերակատարում էին վերագրում ԱՄՆ-ում միջին տարիքի մարդկանց մահացության աճի հարցում,  նշված ժամանակահատվածում առհասարակ ոչ մի աճ չեն գրանցել։ Այս կապակցությամբ «միջին տարիքի մահացության» դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդն է համարվել թմրադեղերի՝ այդ թվում բժիշկների կողմից նշանակվող թմրանյութերի հասանելիության սահմանափակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ