News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը ռուսական զենքի դիմաց վճարում է՝ իր տարածքում պահելով ռուսական ռազմակայանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Մոդուս ՎԻվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ,պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է Հայաստանը վճարում Ռուսաստանից ձեռք բերած զենքի դիմաց, հաշվի առնելով, որ նրա ֆինանսական հնարավորությունները ծայրաստիճան սահմանափակ են։

Փորձագետի խոսքով, Հայաստանն է  հոգում  Հայաստանում ռուսական ռազմակայանի պահման ծախսերի 62 տոկոսը։

«Շատ գեներալներ ասում են, որ դրա հաշվին ռուսները մեր զինվորներին են սովորեցնում։ Բայց չէ՞ որ դա անվճար չէ։ Մենք անվճտար տրամադրում ենք ռազմակայան, որի համար տարեկան մի քանի միլիոն դոլար է ծախսվում»,- դժգոհեց Արա Պապյանը ։

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը վճարում է իրեն տրամադրված ՌՍԶՕ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» ու «Իսկանդեր» համակարգերի համար՝ այդ թվում նաեւ քաղաքական ոլորտում։

«Մենք ՄԱԿ-ում քվեարկում ենք ռուսական դիրքորոշման օգտին այս կամ այն հարցերի շուրջ, մենք կորցնում ենք հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք կարող էինք ունենալ  որպես ներդրումներ, բայց այդպես էլ չունեցանք»,- պարզաբանեց Պապյանը։

Քաղաքագետի խոսքով, Բելառուսի ու Ղազախստանի նման երկրները ոչ միշտ են Ռուսաստանի օգտին քվեարկում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ