News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեղրի-Նորդուզ հսկիչ անցակետի համատեղ շահագործման համաձայնագրի հիմնական նպատակը համատեղ հայ-իրանական հեռանկարային տնտեսական ծրագրերի իկրականացումն է: Այս մասին հուլիսի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Ինչպես նշեց փորձագետը, Մեղրի-Նորդուզ հսկիչ անցակետի համատեղ օգտագործման հետ կապված օրինագիծը մի քանի անգամ քննարկվել է Իրանի խորհրդարանում եւ ընդունվել է միայն օրերս: «Համաձայնագիրը վերաբերում է ե՛ւ տարանցվող բեռնափոխադրումներին, ե՛ւ երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալների աճին, ե՛ւ էներգետիկ պաշարների տարանցմանը»,- պարզաբանեց Իսրայելյանը:

Իրանագետի խոսքով՝ որպեսզի հայ-իրանական հսկիչ անցակետերում մաքսային ընթացակարգերն ավելի արագ իրականացվեն, անհրաժեշտ կլինի համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի այս հարցերով: Փորձագետը նաեւ հիշեցրեց, որ 2015 թվականին Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 120 – 130 մլն դոլար, իսկ 2016-ին՝ արդեն 170 մլն դոլար: «Չնայած սրան, ե՛ւ իրանական, ե՛ւ հայկական կողմերը դժգոհ են առեւտրաշրջանառության նման ցածր մակարդակից, քանի որ կարծում են, որ առկա պոտենցիալը շատ ավելի զգալի է»,- նշեց Արմեն Իսրայելյանը՝ դրա հետ մեկտեղ հույս հայտնելով, որ այս համաձայնագիրը կնպաստի փոխադարձ ապրանաշրջանառության ծավալների աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ