News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը, քննարկելով ՀՀ ՔԿ-ի միջնորդագիրը, կուսումնասիրի  կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջազգային փորձը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ամփոփելով Երեւանի կամուրջներից կատարված ինքնասպանությունների դեպքերը՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ  ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրում մասնավորապես ասվում է՝

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կատարվել են  ուսումնասիրություններ Երեւան քաղաքի  տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ։

Պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից  ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիեւյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչեւ 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Հիշյալ կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած անձանց թիվը կարող էր բազմապատկվել, եթե բազմաթիվ ինքնասպանության փորձեր չկանխվեին առանձին քաղաքացիների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ինքնասպանության դեպքերի առթիվ կատարված նախաքննությամբ հիմնականում բացահայտվում են այն պատճառներն ու պայմանները, որի արդյունքում անձինք դիմում են նման քայյի, եւ, որպես կանոն, այդ դեպքերը տեղի են ունենում կենցաղային դրդապատճառներով: Այդ պայմանների վերհանումը դեռեւս բավարար չէ եւ չի կարող ինքնասպանության դեպքերի կանխման համար անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցություն ունենալ:

Միաժամանակ, փորձը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ կանխվում է ինքնասպանությունը, որպես կանոն, այդ անձը կրկին ինքնասպանության չի դիմում:

Բացի այդ, արձանագրվել է նաեւ դժբախտ պատահար՝ Դավթաշենի կամրջից վայր է ընկել եւ մահացել 13 տարեկան անչափահասը: Այդ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը եւ այլ տեխնիկական լուծումներ»:

Ուստի, կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերը, ինչպես նաեւ դժբախտ պատահարները կանխելու նպատակով՝ ՀՀ քննչական կոմիտեն միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ի պատասխան միջնորդագրի՝ Երեւանի քաղաքապետարանից ստացվել է պատասխան, որ   ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների  ներգրավմամբ քննարկելու,  ինչպես նաեւ միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ