News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո գազի սակագինը սահմանին փոխել է մեր սպառողների օգտին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով բնական գազի մատակարարումների ոլորտում հայ- ռուսական համաձայնագիրը չեղարկելու անհրաժեշտության մասին «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է «Ես չեմ մեկնաբանում այն հայտարարությունները, որոնց հեղինակները գալիս ու հեռանում են քաղաքական դաշտից՝ այսպես կոչված հովհարային անջատումներով։ Ես վստահ չեմ, դա քաղաքական կուսակցություն է, թե ակումբ, քանի որ ես տեղյակ չեմ, արդյոք գործում է նման քաղաքական թիմ։ Իմ ծանոթների մեծ մասն արդեն «Ժառանգություն» կուսակցության անդամներ չեն։ Ես անհրաժեշտ չեմ համարում անդրադառնալ առանձին անձերի վերամբարձ գնահատականներին։ Եթե մարդիկ ուզում են նման հայտարարություններով այս շոգին գրավել հասարակության ուշադրությունը ու հիշեցնել իրենց մասին, դա նրանց խնդիրն է ։ Ես ոչնչով չեմ կարող օգնել»։

Հայ- ռուսական տնտեսական հարաբերություններում, շարունակեց Շարմազանովը, կան բազմաթիվ դրական տեղաշարժեր։ «Մենք շատ բաներով ենք կապված ։ Սակայն ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ էլ մենք բավականին արդյունավետ համագործակցում ենք էներգետիկայի ոլորտում»,- միաժամանակ շեշտեց Էդուարդ Շարմազանովը։ ԱՄՆ-ի հետ էներգետիկ համագործակցության վառ ապացույցն է Որոտանի կասկադ ՀԷԿ-ի մասին գործարքը, հավելեց նա։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որը պարունակում է կոչ՝ չեղարկել բնական գազի մատակարարման ոլորտում 2013-ին ստորագրված հայ- ռուսական համաձայնագիրը՝ ապահովելու համար Հայաստանի էներգետիկ անկախությունը ու այլընտրանքային էներգետիկ աղբյուրների առկայությունը։

Ըստ 2013-ի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրի՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն պարտավորվել է Հայաստան մատակարարել բնական գազ այն ծավալներով, որոնք բավարար են երկրի ներքին պահանջարկը բավարարելու համար, բայց ժամանակին վճարը մուծելու պայմանով, նաեւ հաշվի առնելով Հայաստան բնական գազի տարանցման հնարավորությունները ՝այդ թվում գազի փոխադրման օբյեկտների տեխնիկական վիճակը։ Հայկական կողմն իր հերթին երաշխիքներ է տվել, որ Ռուսաստանի մատակարարած բնական գազը ենթակա չէ արտահանման՝ Հայաստանի տարածքից դուրս։ ՀՀ Կառավարությունը ներկայացրել է նաեւ մ ի շարք այլ երաշխիքներ՝ այդ թվում Հայաստանի սպառողների համար գազի ներմուծման համար «ՀայՌուսԳազարտ» ՓԲԸ-ի բացառիկ իրավունքը, Հայաստանի տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ի ու դրա դուստր կազմակերպությունների ներդրումների կապակցությամբ վճարների անարգել փոխանցումը արտասահման ։ Համաձայնագիրը կնքվել է անորոշ ժամկետով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ