News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի վերջին օրերի մասին վիճահարույց գիրքը հետ է կանչվել հրատարակչությունից։ BBC-ի փոխանցմամբ հրատարակիչը հայտնել է, որ որոշել է հետ կանչել գիրքը՝ հանգուցյալի ընտանիքի հանդեպ հարգանքից դրդված։

Մանդելայի ընտանիքը պնդում էր, որ նախագահի նախկին բժշկի հեղինակած գիրքը անձնական տեղեկություններ էր պարունակում Մանդելայի մասին։

Հրատարակչի խոսքով գրքի հեղինակը վստահեցնում էր , որ Մանդելայի ընտանիքն էր խնդրել գրել այդ գիրքը։ Բժիշկ Վեջեյ Ռամլականը ասել էր, որ Մանդելայի կյանքի վերջին տարիների մասին գրելու թույլատվություն է ստացել, բայց չէր նշել, թե հատկապես ումից։

Նելսոն Մանդելայի այրին՝ Գրասա Մաշելը դատի է տվել հեղինակին, նրան մեղադրելով հիվանդների մասին գաղտնի տեղեկությունները հրապարակելու մեջ։

Հայտնում են, որ գրքի վերջում բացահայտված են «անվայելուչ» դրվագներ, նաեւ ընտանեկան գժտություններ։
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ