News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հնարավոր է, ժամկետից վաղ հրաժարական տա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նրանց փոխանցմամբ՝ Թիլերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք ուղղված էին գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, ոչ պրոֆեսիոնալ է համարել:

Հեռուստաալիքը նշում է, որ պետքարտուղարն արդեն մի քանի անգամ Թրամփի հետ տարաձայնություններ է ունեցել եւ այդ մասին ակտիվորեն արտահայտվել է:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ափսոսում է Ջեֆ Սեշնսին ԱՄՆ գլխավոր դատախազ նշանակելու համար: Ըստ որում՝ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ Թրամփը մտորում է Ջեֆ Սեշնսի փոխարեն գլխավոր դատախազի պաշտոնում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիին նշանակելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ