News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն խիստ քննադատել է խորհրդարանի օրակարգ բերված պատգամավորների ներքին կանոնակարգը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  HDP–ի պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն, անդրադառնալով իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից օրակարգ մտցված պատգամավորների ներքին կանոնակարգին, նշել է, թե այսօր Թուրքիայի խորհրդարանը կանգնած է 109 տարի հետ գնալու ճանապարհին։ Նա շեշտել է, թե հիշյալ երկու կուսակցությունները մեջլիսը դարձրել են բռնապետության կառուցման համար օրենքներ ստեղծող կառույց։

Նշենք, որ մեջլիսի օրակարգ բերված ներքին կանոնակարգի նախագծով պատգամավորները կարող են տուգանվել կամ այլ պատժի ենթարկել «ցեղասպանություն» կամ «Քուրդիստան» բառերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ