Արցախի Հանրապետությունն ինքնաբավ եւ կազմավորված պետություն է: Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ Արցախում ծնելիության աճ կա, նոր ճանապարհներ, ՀԷԿ-եր են կառուցվում, լուրջ աշխատանք է տարվում շփման գծում: