News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու նրա ամուսինը՝ Ֆիլիպը հայտնվել են լրագրողների տեսադաշտում  իրենց երեք շաբաթյա արձակուրդի առաջին օրերին՝ Իտալիայում։

Թերեզա Մեյն ամուսնու հետ զբոսնում էր Դեզենցանո դել Գարդայի փողոցներում։ Նա Լոնդոնից մեկնել է նախօրեին, որպեսզի հինգ օր անցկացնի հյուսիսային Իտալիայում, ու եւս երկու շաբաթ՝ շվեյցարական Ալպերում։

Անցած արձակուրդին՝ Ուելսում, Մեյը որոշում էր կայացրել արտահերթ ընտրություններ անցկացնել, որոնց հետեւանքով պահպանողականները զրկվել էին խորհրդարանական մեծամասնությունից։

Երբ նրան հարցրել են, թե ինչ որոշումներ արժե նրանից ակնկալել այս արձակուրդից հետո, Մեյը կատակով պատասխանել էր․ «Ես կարծում եմ, որ շատերը շնորհակալ են, որ ես Ալպեր եմ մեկնում, այլ ոչ թե Ուելս»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ