News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել շարունակել Obamacare-ի չեղարկման մասին բանավեճերը։ Դրան կողմ է քվեարկել 50 սենատոր, դեմ՝ դարձյալ 50-ը։ Սակայն բանավեճերը շարունակելու օգտին իր ձայնն է հավելել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակկոնելը ղեկավարում էր Obamacare-ի մասին օրենքի չեղարկմանն ուղղված ջանքերը։ Սակայն վերջին ամսում նա ստիպված էր նահանջել, երբ հասկանալի է դարձել, որ օրինագծի երկու տարբեր տարբերակները չեն ստանա բավականաչափ ձայն։

Նախագահ Թրամփն իր թվիթերում հայտնել էր, որ եկել է Obamacare-ը վերացնելու օրը, որը նրա խոսքով «տանջում է» ամերիկացիներին ու ողջունել էր սենատոր Ջոն Մաքքեյնի որոշումը՝ վերադառնալ ու մասնակցել քվեարկությանը ՝ չնայած առողջական խնդիրներին։

Մաքքեյնը հայտնել էր, որ կվերադառնա աշխատանքի կարճատեւ բացակայությունից հետո, որի ժամանակ նա տեղեկացրել էր, որ իր մոտ ուղեղի քաղցկեղ են հայտնաբերել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ