News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կտրականապես դեմ եմ, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմավորումը պատերազմում է Սիրիայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:

«Ես կտրականապես դեմ եմ, որ նրանք Սիրիա են գնում: Կարծում եմ՝ սա ամենամեծ սխալներից մեկն է, որը նրանք կատարել են: Ես դա նրանց ուղիղ եմ ասել»,- ասել է նա արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Երեքշաբթի Հարիրին բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնավորապես քննարկվել է «Հեզբոլլահի» հարցը, որին ԱՄՆ-ն ահաբեկչական խմբավորւմ է համարում:

Հարիրին նշել է, թե Լիբանանում հասկանում են, որ «Հեզբոլլահը» ԱՄՆ համար անընդունելի կազմակերպություն է:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հայլին հայտարարել է, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը ավելի է հզորանում եւ Լիբանանի ժողովրդին սպառնալիք է ներկայացնում: Նա նշել է, որ «Հեզբոլլահը» Լիբանանի իր բազաներից մարդկանց Սիրիա է ուղարկում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ